Երևան, 23.01.2022

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ԷՆԵՐԳԵՏԻԿԻ  ՕՐՎԱ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 22-ը աշխարհում նշվում է որպես էներգետիկի մասնագիտական տոն՝ Էներգետիկի օր:
Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար: Նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: 
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
ՀԱՄԿ-ի անդամ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հանրապետության տնտեսության մեջ ունի իր կարևորագույն ներդրումը և իր ակտիվ գործունեությամբ արժանի տեղ է գրավում ՀԱՄԿ-ի անդամ միությունների ընտանիքում:
ՃՀՄ-ի անդամ արհմիութենական կազմակերպություններում ավանդույթ է դարձել աշխատանքային հարաբերություններում հիմնվել սոցիալական գործընկերության սկզբունքների վրա, որոնք աշխատանքային հարաբերություններում օգնում են լուծել առաջացած խնդիրները:
Կրկին շնորհավորում եմ համակարգի աշխատողներին, արհմիության աշխատողներին, մաղթում քաջ առողջություն, նորանոր հաջողություններ այդ դժվարին ու պատասխանատու գործում:

 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                                        ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ