Երևան, 04.12.2021

Կայքի հին տարբերակը

Կայացավ “Էլեկտրաարհմիություն” ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

Կայացավ “Էլեկտրաարհմիություն” ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2021 հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ “Էլեկտրաարհմիություն” ճյուղային հանրապետական միության5-րդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Համագումարի աշխատանքները ղեկավարում էր “Հայաստանի էլեկտրական ցանցեր”արհեստակցական կազմակերպության նախագահ Արտեմ Մուրադյանը:

Ներկայացվեց վերստուգիչ հանձնաժողովիհաշվետվությունը, որին հաջորդեցին արհմիութենական կազմակերպությունների պատվիրակների ելույթները՝ աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքերի խախտման դեպքերի վերաբերյալ:

Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա մասնավորապես նշեց, որ Ճյուղային հանրապետական միությունը Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում հանդիսանում է որպես կայացած և գործուն ներուժ ունեցող կառույց, որի գործունեությունը նպատակաուղղված է ճյուղի արհմիութենական անդամների աշխատանքային և դրա հետ կապված իրավունքների ու շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:

Համագումարում բաց քվեարկությամբ ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց ՀՀ “Էլեկտրաարհմիություն” ճյուղային հանրապետական միությաննախագահ Կարինե Ալոյանը:

Համագումարը հաստատեց ՃՀՄ-ի 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը և ընտրեց ղեկավար մարմիններ: