Երևան, 21.09.2021

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը հրավիրված էր Հայաստանի գործատուների հանրապետական միության 5-րդ համագումարին

ՀԱՄԿ-ը հրավիրված էր Հայաստանի գործատուների հանրապետական միության 5-րդ համագումարին

 Օգոստոսի 11-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 5-րդ համագումարը:

 Համագումարին հրավիրված էին պետական կառույցների և սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ:

 Համագումարին ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը և նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը:

 Էդուարդ Թումասյանն իր ողջույնի խոսքում կարևորեց միության առաքելությունը երկրի տնտեսական զարգացման գործում և հույս հայտնեց, որ համագումարի ընդունած որոշումները կնպաստեն գործատուների և աշխատողների աշխատանքային հարաբերությունների կայունությանը:

 Հանրապետության գործարար հատվածը ներկայացնող տարածքային և մի շարք ոլորտների ճյուղային կառույցների պատվիրակաները երկրի տնտեսությանն ու բիզնեսին վերաբերող տարաբնույթ հարցերից բացի, քննարկեցին կազմակերպական խնդիրներ, ընտրեցին նոր ղեկավար մարմին և հաստատեցին կազմակերպության 2021-2025 թթ. սոցիալ-տնտեսական բնագավառի աշխատանքային ծրագիրը:

 Համագումարը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ընտրեց Կարեն Մարգարյանին։