Երևան, 22.06.2021

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 76-ԱՄՅԱԿԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տեղի ունեցած  պատմական հաղթանակից անցել է 76 տարի: Հայ  ժողովրդի, ինչպես  և նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար 1945թ. Մայիսի 9-ը, որպես Հաղթանակի օր հավերժ կմնա որպես մարդկությանը ֆաշիստական ստրկության  սպառնալիքից փրկելու՝ հերոսության և աձնուրացության խորհրդանիշ: Ռազմադաշտում և աշխատանքային  ճակատում մեր հայրենակիցները ցույց  տվեցին հերոսության և հայրենասիրության վառ օրինակ:

 Հայ ժողովրդի համար այս և արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները բարոյական  ուղենիշ են սերունդների համար: Որքան  հեռանում են այդ դրամատիկ ժամանակները, այնքան ուժեղ է  դառնում երախտագիտության և  պարտականության զգացումը  բոլոր նրանց  համար, ովքեր ամեն գնով պաշտպանեցին հայրենիքը: Մեր պարտքն է սերունդներին փոխանցել պատերազմում զոհվածների մասին հիշողությունը:

 Մենք  խոնահրվում ենք նաև արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինվորների հիշատակի առջև, ովքեր  իրենց  սխրանքով  անմահացան:

 Շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ` բոլորին մաղթում եմ քաջառողջություն, թող մեր նախնիների սխրանքի շնորհիվ ձեռք բերած փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ  ՆԱԽԱԳԱՀ                                ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ