Երևան, 22.06.2021

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի աջակցությամբ մայիսի 29-30 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Երիտասարդության խթանումը արհմիություններում» թեմայով:

  Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կառուցվածքը, վերջին շրջանում նրանում իրականացված բարեփոխումները և կարևորեց երիտասարդության դերը արհմիութենական շարժման գործում: Առանձնակի շեշտադրեց նման սեմինարների անցկացման անհրաժեշտությունը:

  Սեմինարը վարում էր Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի պատասխանատու աշխատակից Աննա Սալնիկովան: Նա հանգամանալից ներկայացրեց ԱՄԿ-ի կառուցվածքը, նպատակները և խնդիրները: Կազմակերպեց գործնական խաղեր՝ վեր հանելով երիտասարդության խնդիրները և կարևորեց նրանց ներգրավումը արհմիություններում:      

  ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Մ.Փիլիպոսյանն  իր զեկույցում ներկայացրեց երիտասարդությանը մտահոգող ՀՀ Աշխատանքային օերնսդրության որոշ դրույթներ և կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարևորությունը:

  Սեմինարում ներգրավված էին ճյուղային հանրապետական միությունների սկզբնական կազմակերպությունների արհկոմների նախագահներ և արհմիութենական ակտիվիստներ, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան սեմինարի աշխատանքներին:

  ՈւՀԿ-ի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը ամփոփելով սեմինարի աշխատանքները նշեց, որ արհմիությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է սկզբնական արհմիութենական կազմակերպությունների ակտիվ աշխատանքով և նրանցում երիտասարդության ներգրավմամբ: