Երևան, 27.10.2021
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

26 Հոկտեմբեր, 2021

ՀԱՄԿ-ը դիմել է Ազգային ժողովի խմբակցություններին

 Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան <Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին> օրենքի նախագծի վերաբերալ, համաձայն որի հունվարի 2, 3, 4, 5 և 7-ը կհանվեն տոնական օրերի ցանկից, դիմել է Հայաստանի Հանրապետության...

25 Հոկտեմբեր, 2021

Կայացավ “Էլեկտրաարհմիություն” ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

Կայացավ “Էլեկտրաարհմիություն” ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2021 հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ “Էլեկտրաարհմիություն” ճյուղային հանրապետական միության5-րդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Համագումարի աշխատանքները ղեկավարում էր “Հայաստանի էլեկտրական ցանցեր”արհեստակցական կազմակերպության...

21 Հոկտեմբեր, 2021

ՀԱՄԿ-ի նախագահը հյուրընկալել է Բելառուսի դեսպանին

 Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը հյուրընկալել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

 Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի արհմիութենական համայնքների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, կարևորել երկուստեք փորձի փոխանակումը, միջազգային ասպարեզում ընդհանուր նախաձեռնությունների խթանումն ու ձեռնարկությունների միջև գործընկերության հաստատմանն ուղղված քայլերի աջակցումը:

 Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի և Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդայի միջև առաջիկայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

 Հրաժեշտին ՀԱՄԿ նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի դեսպանին հյուրընկալման առթիվ:

 

 

20 Հոկտեմբեր, 2021

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի Գործադիր կոմիտեի հայտարարությունը պատվաստման վերաբերյալ

 COVID 19-ի դեմ պատվաստումը համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, որը կարող է նվազեցնել վարակի տարածումը և դրա բարդ հետևանքները, հոսպիտալացումների և մահերի քանակը: Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի (այսուհետև՝ ՀԵՏԽ) արհմիություններն իրենց երկրներում աջակցում են պատվաստման ծրագրերին և ընդգծում, որ բնակչության...

06 Հոկտեմբեր, 2021

04 Հոկտեմբեր, 2021

 

29 Սեպտեմբեր, 2021

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից ՀՀ  վարչապետին ուղղված նամակին պատասխանել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը