Երևան, 30.07.2021

Կայքի հին տարբերակը

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

26 Հուլիս, 2021

Յուրաքանչյուր սեմինար գիտելիքի բավարար պաշար է

Յուրաքանչյուր սեմինար գիտելիքի բավարար պաշար է

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Կազմակերպաուսումնական  կենտրոնը <Սոլիդարիթի սենթեր> հայաստանյան կենտրոնի աջակցությամբ 2021 թվականի հուլիսի 23-25-ը Դիլիջանում անցկացրեց <Ռազմավարական պլանավորում> թեմայով սեմինար, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային  հանրապետական  միությունների երիտասարդ արհմիութենականներ:...

19 Հուլիս, 2021

16 Հուլիս, 2021

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

 Հուլիսի 16-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ի հրավերով Հայաստան ժամանած Բելառուսի Բանկային և ֆինանսական ոլորտի աշխատողների արհեստակցական միության պատվիրակությանը, որի կազմում էին Բելառուսի...

10 Հուլիս, 2021

Առցանց քննարկում ԱՄԿ մասնագետների և ՀԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Առցանց քննարկում ԱՄԿ մասնագետների և ՀԱՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

 Հուլիսի 8-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային  կազմակերպության ներկայացուցիչներ՝ ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող  Սերգիուս Գլովացկասը, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի Համաեվրոպական  տարածաշրջանային  խորհրդի գործադիր քարտուղար Անտոն Լեպպիկը, ԱՄԿ ...

08 Հուլիս, 2021

Աշխատանքային  իրավունքների պաշտպանության վերաբերող  հարցերի  շուրջ Հանրային ռադիոյի ‹‹Ձեր փաստաբանը››  հաղորդաշարը հյուրընկալել է իրավաբան, ՀԱՄԿ-ի Ուսումնական  կենտրոնի  ղեկավար Էլեն Մանասերյանին

 

02 Հուլիս, 2021

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի նախագահությամբ կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և ՀՀ կառավարության...

18 Հունիս, 2021

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք

«Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <Բուժաշխատողի օրվա> կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ բուժաշխատողների սոցիալ-տնտեսական, նրանց բարեկեցիկ կյանքի պայմանների բարելավման ճանապարհին:

 Այս օրերին մարդկության ռեսուրսներն ուղղված են Covid-19-ի դեմ պայքարին, որի առաջնագծում իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով շարունակում են  պայքարել բուժաշխատողները:

 Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում են շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ, ում համար գերակա շահը քաղաքացու առողջությունն է: Համավարակի ընթացքում նրանց աշխատանքն առավելագույնս արժևորվեց: Ցուցաբերելով քաջություն և համառություն բուժաշխատողներն ամիսներ շարունակ պայքարում են համաճարակի դեմ:

 Կրկին շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, ցանկանում ուժ, անսպառ բարություն, կամք ու տոկունություն:

 

Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
Կոնֆեդերացիայի նախագահ                               ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ