Երևան, 12.12.2019

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

   Նոյեմբերի 6-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուրադ Թումասյանի հանդիպումը Եվրոպական Միության բյուջետային աջակցության  ծրագրի փորձագետների թիմի ղեկավար Յանիս Սոֆիանոպոլուսի (Հունաստան), փորձագետներ՝ Սերգեյ Բալասանյանի, Ավենյու Քընսալթինգ Գրուպ Ընկերության բաժնետեր, տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Միջին մասնագիտական կրթության ազգային խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկվեցին միջին մասնագիտական կրթության ոլորտի դուալ համակարգի առանձին բաղադրիչների ներդրման և այդ ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման հեռանկարները եւ փոխգործակցության հնարավորությունները:

   Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ փոխադարձ համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա: