Երևան, 14.11.2019

Կայքի հին տարբերակը

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

   

Եվրոպայի  <Հասարակայնության սպասարկման ինտերնացիոնալ> PSI միջազգային արհմիությունը հայաստանյան  իր գործընկերների՝ Հայաստանի կոմունալ - բնակարանային  տնտեսության  և ծառայության ոլորտի աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության և ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների  ճյուղային հանրապետական  միության  հետ համատեղ Երևանում կազմակերպեց երկօրյա / 1-2 սեպտեմբերի, 2014թ./ տարածաշրջանային հանդիպում, որին  մասնակցում էին Բելգիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի և Հայաստանի համանուն  կառույցի մեջ ընդգրկված արհմիութենական  ղեկավարները:

Միջոցառման աշխատանքները ղեկավարում էր Եվրոպայի միջազգային արհմիությունների ղեկավար, EPSU գլխավոր  քարտուղար Յան Գուդրիանը:

Հանդիպման  մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը: