Երևան, 11.12.2019

Կայքի հին տարբերակը

Արհմիություններ-գործատուներ համագործակցությունը շարունակվում է

Արհմիություններ-գործատուներ համագործակցությունը շարունակվում է

  2014 թ. հուլիսի 8-ին Երևանի Էրեբունի  Պլազա բիզնես կենտրոնի <Էրեբունի> սրահում կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության /ՀԳՀՄ/ 3-րդ  համագումարը, որին  հրավիրված էին  նաև Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը,  ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների  ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանը, ՀՀ <Էլեկտրամիություն> ՃՀՄ-ի  նախագահ Կարինե Ալոյանը, Հայաստանի արդյունաբերության ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանը, Հայաստանի առևտրի և սննդի սպառկոոպերացիայի և ձեռներեցության  աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Շմավոն Մկրտչյանը:

  Էդուարդ Թումասյանը համագումարի առիթով շնորհավորելով  ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանին մասնավորապես ասաց.

  -Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և անձամբ  իմ անունից  ջերմորեն  ողջունում եմ Հայաստանի  գործատուների հանրապետական  միության 3-րդ համագումարի մասնակիցներին:

  Վերջին  տարիներին ակնառու է  Հայաստանի գործատուների միության լայնածավալ գործունեությունը, որը միտված է  սոցիալական  գործընկերության կայացմանն ու ամրապնդմանը, գործարար  համայնքի շահերի պաշտպանությանը,  արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ  կենսամակարդակի ապահովմանը:

  Համոզված ենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական  միության  և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համագործակցության պայմանագիրն  էլ ավելի կխորացնի փոխհամագործակցությունն ի  նպաստ  մեր երկրի տնտեսության  զարգացմանն  ու  բարգավաճմանը:

Համագումարին  մաղթում եմ շահագրգիռ քննարկումներ և արդյունավետ աշխատանք: