Երևան, 12.12.2018

Կայքի հին տարբերակը

Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է

Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է: Արհմիությունների միջազգային համադաշնությունը հոկտեմբերի 7-ը հայտարարել է արժանապատիվ աշխատանքի միջազգային օր:

2018 թվականից այդ օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և նրա անդամ կազմակերպությունները հանդես են գալիս ի պաշտպանություն արժանապատիվ աշխատանքի:

Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է արժանապատիվ վարձատրություն, աշխատատեղում աշխատանքի անվտանգության ապահովվում, երաշխավորված աշխատանք, աշխատողների իրավունքների ապահովվում, գործատու-աշխատող փոխհարաբերութուններում վերջինիս շահերի ոտնահարման բացառում, իրական սոցիալական երկխոսություն և այլն:

Տարիներ շարունակ Հանրապետությունում արժանապատիվ աշխատանքի մասին բարձրաձայնելն իշխանությունների կողմից դիտարկվել է իբրև հռչակագրային դրույթ, քանզի երկրում փաստացի սոցիալական վիճակն այլ է եղել: Գործազրկության բարձր մակարդակը՝ 18-19 տոկոս, աղքատության շեմը` 29-30 տոկոս, ցույց են տվել, որ երկրում արժանապատիվ աշխատանք ունեն իշխանավորները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մշտապես բարձրաձայնել է սոցիալական ոլորտում առկա հիմնահարցերը, սակայն օրվա իշխանությունները տարիներ շարունակ մշտապես չեն կարևորել իրավիճակի հետևանքները....:

Ի վերջո, այն հանգուցալուծվել է թավշյա հեղափոխությամբ: Հուսանք, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը կփոխի իշխանությունների վերաբերմունքը դեպի աշխատավոր մարդը:

 

Նյութի աղբյուրը` Newsbook.am