Երևան, 11.08.2020

Կայքի հին տարբերակը

ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց տոնի առթիվ:

  Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը, և այդպես էլ շարունակվելու է:
  Պատահական չէ, որ կանանց այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն է:
  Դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք սփռում ձեր շուրջը: 
  Միշտ շրջապատված եղեք ձեզ գնահատող մարդկանցով, ովքեր սիրում ու հարգում են ձեզ, ում համար դուք թանկ եք ամեն ինչից, և թող ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի:
  Մեկ անգամ ևս շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն: 

ՀԱՄԿ -ի նախագահ

Էդուարդ Թումասյան