Երևան, 22.11.2017

Իրադարձային օրացույց

Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

  2017թ. սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:

  Համագումարին մասնակցում էին ՃՀՄ-ի 42 ընտրված պատվիրակներից 38-ը:

  Համագումարին  շնորհավորական ուղերձներ էին  հղել Ռուսաստանի Դաշնության  մշակույթի աշխատողների արհմիությունը,  Մշակույթի աշխատողների արհմիությունների խորհուրդը /Միջազգային  միավորում/, Կիրգիզիայի մշակույթի աշխատողների արհմիությունը, Վրաստանի մշակույթի, սպորտի և տուրիզմի աշխատողների անկախ արհմիությունը,  Հայաստանի Հանրապետության պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային  հանրապետական  միությունը:

  Համագումարի աշխատանքներին  մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը:

  Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության նախագահ Ժանետա Թորոսյանը և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մարինե Ղևոնդյանը:

  Բաց քվեարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Ժանետա Թորոսյանը, նախագահի  տեղակալ՝ Քնարիկ Շմավոնյանը,  ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ: