Երևան, 25.09.2017

Իրադարձային օրացույց

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԿ-ում

  Հուլիսի 4-ին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը ընդունեց Լեհաստանի Պոդլյանսկոյի տարածաշրջանի "Սոլիդառնոստ"-ի արհմիության խորհրդի նախագահ, Ազգային հանձնաժողովի անդամ, աշխատողների հարցերով զբաղվող Եվրոպական կենտրոնի փոխնախագահ (EZA)- Յոզեֆ Մոզոլևսկուն և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող "Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը" ծրագրի  համակարգող Իռեն Դանիելյանին:

  Հանդիպման ընթացքում պարոն Յոզեֆ Մոզոլևսկին ներկայացրեց Լեհաստանի "Սոլիդառնոստ" արհմիության պատմությունը և այժմյան գործունեության հիմնախնդիրները:

  Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Սաթիկ  Ղարախանյանը:

  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը հյուրերին ծանոթացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքին և գործունեությանը:

  Երկխոսության ավարտին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խ. Առաքելյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը այցելության և փորձի փոխանակության կապակցությամբ: