Երևան, 11.08.2020

Կայքի հին տարբերակը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Էներգետիկի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
  ՀԱՄԿ-ի անդամ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը տնտեսության համար կարևորագույն այս ոլորտում  իր ուրույն ներդրումն ունի և իր ակտիվ գործունեությամբ արժանի տեղ է գրավում ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների ընտանիքում:
Ոլորտում իրականացվող սոցիալական խնդիրների բարեփոխումների արդյունքում է, որ աշխատողները արհմիութենական կազմակերպություններում ստանում են իրենց սոցիալական խնդիրների լուծումները:
  Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի աշխատողներին, մաղթում քաջառողջություն,  նորանոր հաջողություններ այդ դժվարին և պատասխանատու գործում:


Լավագույն մաղթանքերով՝                             Էդուարդ Թումասյան