Երևան, 11.08.2020

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2016թ. դեկտեմբերի 5-8 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ   Եվրոպական երկրների  կրթության արհմիությունների, կրթության միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների  հաշվետու-ընտրական համագումարը, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 48 երկրների 131 արհմիութենական կազմակերպությունների  350 պատգամավորներ կրթության բոլոր մակարդակներից, ովքեր քվեարկեցին կազմակերպության 2017-2020 թթ աշխատանքային ծրագրի համար, ընդունեցին մի շարք բանաձևեր՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության   նախագահ  Գրիգոր Ղարիբյանը, ով չորս տարի ժամկետով ընտրվեց կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի անդամ: