Երևան, 22.11.2017

Իրադարձային օրացույց

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  Արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները իրավաբանական անձանց  միություններ են, որոնք միավորում են տնտեսության  համապատասխան ճյուղերում /հարակից ճյուղերում/ գործող արհեստակցական միությունների  կեսից ավելին, որում անդամագրված են ճյուղի առավելագույն թվով աշխատողներ:

  ՀԱՄԿ-ի կազմում ճյուղային միությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը, ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

  Միաժամանակ պարտավոր  են ակտիվ մասնակցություն  ունենալ ՀԱՄԿ-ի նպատակների և խնդիրների իրականացմանը, պահպանել արհմիութենական  համերաշխությունը, ամրապնդել արհմիությունների միասնականությունը: Ճյուղային միությունները լիարժեք իրավունք ունեն անմիջական մասնակցություն ունենալու      ՀԱՄԿ-ի, ՀՀ Կառավարության, գործատուների հանրապետական միության միջև կնքվող պայմանագրերի նախապատրաստման և դրանց իրականացման աշխատանքներին, ՀԱՄԿ-ի ծրագրերի  մշակմանը:

  Ճյուղային միությունների գործունեությունը կանոնակարգվում է Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքով, ճյուղային միության կանոնադրությունով:

    Ճյուղային հանրապետական միությունները կոորդինացնում են իրենց կազմում գործող արհմիութենական կազմակերպությունների  գործունեությունը:

  Ըստ ճյուղային հանրապետական միությունների ներկայացրած հաշվետվությունների 2017թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է 19 ճյուղային հանրապետական միություն և 189953 անդամակցություն ունեցող 657 արհմիութենական կազմակերպություն: