Երևան, 04.12.2021
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

01 Մայիս, 2021

Աշխատողի օրվան նվիրված

Հանրային հեռուստատեսության «Մեր արխիվը» հաղորդաշարի ռեպորտաժը

 

30 Ապրիլ, 2021

Աշխատողի օրվա կապակցությամբ ՍիվիլՆեթ լրատվական գործակալությունը առցանց եթերում կազմակերպել էր «Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցուն էին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը և ՀԱՄԿ-ի Ուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը

 

29 Ապրիլ, 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ամբողջ աշխարհում արդեն երկրորդ տարին է, որ COVID -19 համաճարակի տարածման կանխարգելման նպատակով կատարվող քայլերը, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմը աներևակայելի վնասներ են հասցրել աշխատաշուկային:

Սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ համատեղ ուժերով և հաստատուն քայլերով հնարավոր է գնալ առաջ` դիմագրավելով ոչ միայն համաճարակի հնարավոր գալիք անակնկալներին, այլև վերացնելու պատերազմի պատճառած նյութական և հոգեբանական ծանր հետևանքները:

Ճգնաժամի սկզբնական շրջանում ոմանք կորցրեցին աշխատանքը և եկամուտները նվազեցին, հատկապես տուժեց միջին խավը, ցածր, օրավարձով վարձատրվող աշխատողները: Սակայն բազմաթիվ գործատուներ կարողացան տնտեսական այս ծանր ճգնաժամին պահպանել աշխատատեղերն ու աշխատավարձերը: Քանզի առանց պատշաճ աշխատանքի չի կարող լինել արժանապատիվ կյանք, իսկ երկրի համար՝ կայուն տնտեսական աճ:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները:

Աշխատողների միջազգային համերաշխության օրվա առթիվ ՀԱՄԿ-ը ողջունում և շնորհավորում է բոլոր աշխատողներին և միանում Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի այս տարվա կոչին՝ Արժանապատիվ աշխատանք: Արդար աշխատավարձ! Կայուն զարգացում!

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ  ՆԱԽԱԳԱՀ                       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

26 Ապրիլ, 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   ԱՌՈՂՋ  ԵՎ  ԱՆՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր: Ամեն տարի այն նվիրվում է աշխատանքի անվտանգությանն առնչվող տարբեր թեմաների, որոնք վերաբերում են աշխատավայրում աշխատողների անվտանգության ապահովմանն ու առողջության պահպանմանը: Այս տարի Առողջ և անվտանգ...

23 Ապրիլ, 2021

Արհմիության միջամտությամբ դադարեցվեց Սոտքի հանքավայրի վարորդների գործադուլը

Արհմիության  միջամտությամբ դադարեցվեց Սոտքի հանքավայրի վարորդների գործադուլը

«Кавказский Узел» լրատվական  կայքն անդրադարձել է սույն  թվականի ապրիլի  16-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերության կողմից  շահագործվող Սոտքի հանքավայրում աշխատող  շուրջ 40 վարորդների կողմից կազմակերպած գործադուլին: Նրանք փակել էին դեպի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով ...

21 Ապրիլ, 2021

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՓԱԿՎՈՂ ԷՋԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՓԱԿՎՈՂ ԷՋԸ

 2021 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ամեն   տարի այս  օրը  մենք ոգեկոչում ենք ցեղասպանության զոհերի հիշատակը:  Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին: Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված...

24 Մարտ, 2021

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

‹‹Կովիդ-19 համաճարակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում. արհմիությունների տեսլականը›› հետազոտություն իրականացնելու նպատակով փորձագետի ընտրության մրցույթ

 Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ համատեղ իրականացնում է հետազոտություն ‹‹Կովիդ-19 համաճարակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում. արհմիությունների տեսլականը››:

 Հետազոտությունը կիրականացվի ազգային փորձագետի կողմից:

 Ազգային փորձագետի ընտրությունը կիրականացվի ԱՄԿ-ի կողմից՝ մրցույթով:

 Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն /անգլերեն լեզվով/, ինչպես նաև նմանատիպ հետազոտություններ կամ վերլուծություններ իրականացնելու մասին տեղեկատվություն (տպագիր նյութեր, էլեկտրոնային հղումներ):

 Աշխատանքն իրականացնելու համար փորձագետին կտրվի քսան աշխատանքային օր՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման օրվանից, հետազոտության ծավալը՝ 30-35 էջ, լեզուն՝ հայերեն: Հետազոտությունը կներկայացվի տեսակոնֆերանսի միջոցով:

 Ազգային փորձագետի համար անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է:

 Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մինչև 2021թ. մարտի 31-ը hamk@hamk.am էլեկտրոնային հասցեով:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոն (հեռ. 010 520445):