Երևան, 26.09.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

12 Դեկտեմբեր, 2016

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է`

Հարցման կարգով ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է
արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Աստղիկ Մովսեսյանը` “Սիմոն և Հակոբ թոռներ” ՍՊԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ:

 

ՀԱՄԿ-ի գործկոմ 2016թ.
12 դեկտեմբեր N18/4 որոշում

09 Դեկտեմբեր, 2016

Կայացավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

Կայացավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների                արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2016 թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը, որի աշխատանքներին  մասնակցեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Հաշվետու զեկուցումով  հանդես  եկավ  ՃՀՄ-ի  նախագահ Ս.Առաքելյանը, որից  հետո  ծավալվեցին  մտքերի փոխանակություն: Համագումարը ...

29 Նոյեմբեր, 2016

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են

Հարցման կարգով ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են` 
 1.Արհմիութենական երկարամյա,  բարեխիղճ աշխատանքի  և ծննդյան  65 - ամյակի համար Սուսաննա Աստոյանը`Շիրակի մարզի, Գյումրու “ԼԵՆՏԵՔՍ” ՍՊԸ-ի արհկոմի նախագահ:
 2. Արհմիութենական երկարամյա, բարեխիղճ աշխատանքի և ծննդյան 40-ամյակի համար  Շուշան Պետրոսյանը` Հայաստանի առողջապահության
աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի գլխավոր մասնագետ:
3.Արհմիութենական ակտիվ, բարեխիղճ աշխատանքի համար  և ծննդյան օրվա առթիվ Հովհաննես Հարությունյանը` ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի “Գեոդեզիա և քարտեզագրություն” ՊՈԱԿ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ:

ՀԱՄԿ-ի գործկոմ 2016թ.
հոկտեմբերի 30-ի N18 որոշում

28 Նոյեմբեր, 2016

Կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 4-րդ Համագումարը

Կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 4-րդ Համագումարը

    2016թ. նոյեմբերի 24-ին "Փարիզ" հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 4-րդ հաշվետու Համագումարը, որին մասնակցում էին՝ ՀՀ Բանկերի Միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը,...

24 Նոյեմբեր, 2016

<Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական կոնֆերանսը

<Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական կոնֆերանսը

  2016թ. նոյեմբերի 18-ին կայացավ <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որին մասնակցում էին արհմիության 1230 անդամներից ընտրված 118 պատվիրակ:   <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության նախագահ Յուրիկ Դոլինյանն իր հաշվետվությունում...

22 Նոյեմբեր, 2016

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Նվիրվածությամբ շարունակելով ձեր աշխատանքը, կնպաստեք համակարգի ամրապնդմանն  ու կատարելագործմանը` ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդուն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման ճանապարհին:

 

Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                                        Է. Թումասյան

22.11.2016թ.

17 Նոյեմբեր, 2016

Արհմիությունների արձագանքը <Ազգ-բանակ> կոնցեպցիային

  Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է  ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ...