15 Մայիս, 2018

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Հանգուցալուծում» հաղորդաշարում:
10 Մայիս, 2018
ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման 26-ամյակը:
...
27 Ապրիլ, 2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի աշխատավորներ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
Ավանդույթի համաձայն այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների իրականացման համար:
2018 թվականի Մայիսի 1-ը՝ Աշխատողների համերաշխության օրը նշվում է ամենուր, անգամ քաղաքական և տնտեսական լարված ու անկայուն իրադարձությունների պայմաններում:
Այս իրավիճակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ նույնպես առկա են աշխատողների եկամուտների և սոցիալ-տնտեսական մակարդակի նվազում, ինչի արդյունքում խորացել է աղքատությունն ու գործազրկությունը մասնավորապես երիտասարդության շրջանում: Ուստի զարմանալի չէ, որ այս օրերին Հայաստանի երիտասարդությունը հանդես է գալիս առկա սոցիալ-քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակի լուծման պահանջով:
ՀԱՄԿ-ը լիահույս է, որ Երևանում և հանրապետության մարզերում ընթացող իրադարձությունները չեն հատի ողջախոհության սահմանագիծը, ուստի կոչ է անում պահպանել զսպվածություն և հավատարիմ մնալ ազգային բացառիկ համերաշխության ոգուն:
ՀԱՄԿ-ը գտնում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենքների անվերապահ կիրառմամբ:
Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք, Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
27 Ապրիլ, 2018
2018թ. Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»
Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:
2018թ. աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»:
Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի հանդես է գալիս նոր թեմայով,...
25 Ապրիլ, 2018
ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2018 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը:
...
23 Ապրիլ, 2018
Գործադուլ հայտարարելու և անցկացնելու կարգը
ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնին ուղղված գործադուլ անցկացնելու վերաբերյալ հարցերի կապակցությամբ բաժինը պարզաբանում է գործադուլ հայտարարելու և անցկացնելու կարգի հիմնական դրույթները:
Հայաստանի Հանրապետությունում գործադուլի իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Աշխատողներն...
18 Ապրիլ, 2018
Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

2018 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի /ԱՀԿ/ խորհրդի նիստը, որը վարում էր ԱՀԿ-ի նախագահ, ԱՊՀ անտառայի արդյունաբերության աշխատողների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Կարնյուշինը:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստին...