Երևան, 21.07.2019
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

29 Հունվար, 2019

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»

Աշխատող արհմիության անդամների աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը եղել և մնում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, իսկ աշխատանքի պետական տեսչությանը «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով վերապահված էր աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ...

24 Հունվար, 2019

16 Հունվար, 2019

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  2019թ. հունվարի 16-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Solidarity կենտրոնի Երկրի ծրագրի տնօրեն Ստանիսլավ Չենյուխին:   Հանդիպմանը ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի Ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը,Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների...

28 Դեկտեմբեր, 2018

28 Դեկտեմբեր, 2018

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Աստղիկ Մովսիսյանը Հայաստանի առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <Սիմոն և Հակոբ թոռներ> ՍՊԸ արհեստակցական կազմակերպության նախագահ արհմիութենական մարմիններում երկարամյա ակտիվ աշխատանքի, արհմիության նպատակների ու խնդիրների իրականացման գործում մասնակցության համար:

ՀԱՄԿ-ի գործկոմ

N. 6/5 27.12.2018

28 Դեկտեմբեր, 2018

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Լոլյա Խաչատրյանը Հայաստանի <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <Հայաստանի էլեկտրական ցանցեր> Ղարս մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության նախագահ, արհմիություններում երկարատև, ակտիվ գործունեության համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

ՀԱՄԿ-ի գործկոմ

N 6/6, 27.12.2018

27 Դեկտեմբեր, 2018

Արհմիությունների համընդհանուր համադաշնության գործադիր կոմիտեի արտագնա նիստը Տաշքենդում

Դեկտեմբերի 24-ին Տաշքենդում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտագնա նիստը, որը վարում էր Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը: Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի կանոնադրության համաձայն գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է Արհմիությունների...