Երևան, 22.11.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

30 Մայիս, 2017

20 Մայիս, 2017

Սեմինար Արհմիությունները քոլեջների կառավարման խորհուրդներում

Սեմինար Արհմիությունները քոլեջների կառավարման խորհուրդներում

  Մայիսի 20-ին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ քոլեջների կառավարման խորհուրդներում արհմիությունների ներկայացուցիչների համար սեմինար, որին մասնակցում էին քոլեջների կառավարման խորհուրդներում արհմիութենական ներկայացուցիչներ՝ իբրև սոցիալական գործընկերներ:    Միջոցառմանը մասնակցում...

18 Մայիս, 2017

Բուհերի արհմիության 4-րդ համագումարում

Բուհերի արհմիության 4-րդ համագումարում

  Մայիսի 18-ին ՀԱՄԿ-ի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը:   Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:   Հրավիրված էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Խաչիկ Առաքելյանը, Բորիս Խարատյանը, ԿԳ աշխատողների...

18 Մայիս, 2017

  ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ է` 
  Արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի համար, հարցման կարգով. ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Հայաստանի բուհերի արհետակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ, Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ
12.05.2017թ. N20 որոշում

16 Մայիս, 2017

Արհմիությունները կրթական համակարգում

Արհմիությունները կրթական համակարգում

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ   ՈՒսուցչի աշխատանքը մշտապես համարվել է դժվար և պատասխանատու, քանի որ նրա առջև դրվել է սերունդ կրթելու և դաստիարակելու, պետության մշակած ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց:...

12 Մայիս, 2017

Տեղի ունեցավ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Տեղի ունեցավ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

  Մայիսի 12-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված էին կազմակերպչական հարցեր:   Հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆելիքս Սիմոնյանը իր դիմումի համաձայն ազատվեց  զբաղեցրած պաշտոնից: Հիմնադրամի նոր տնօրեն ընտրվեց Խաչիկ Հովհաննիսյանը:  ...

11 Մայիս, 2017

Պարգևատրում

 

  Մայիսի 10-ին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգևատրվել է ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետականմիության նախագահ, «Կանանց համախմբումը ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Գայանե Արմաղանովան:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը: