05 Օգոստոս, 2015
Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. օգոստոսի 5 -ի արձանագրություն N 13 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`
Սուրեն Մարտիրոսյանը, - << Էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ` Լենինականի ռեզիստրներ գործարանի արհմիության նախկին նախագահ , արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
03 Օգոստոս, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ, մաղթում աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ, ի նպաստ Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
08.օգոստոսի 2015թ.
29 Հուլիս, 2015
Աշխատաժամանակի /աշխատանքի և հանգստի/ ռեժիմի առանձնահատկությունները օդի +40 աստիճանի ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր ջերմաստիճանի պայմաններում
Պարզաբանում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը
Համաձայն Հայաստանի Հանարպետության Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի հաշվի առնելով աշխատանքի պայմանները, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հատուկ ընդմիջում:
Հատուկ ...
28 Հուլիս, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության երկաթուղու և կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի`պետության համար կարևորագույն ոլորտի` երկաթուղայինի օրվա կապակցությամբ, մաղթում` քաջ առողջություն, հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, անխափան աշխատանք, անվտանգ երթևեկություն:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
03.08.2015թ.
24 Հուլիս, 2015
35% կայուն աղքատությունը կայուն մեծամասնությանն ի՞նչ անի

2013թ. սեպտեմբների 3-ին հանկարծակի մտանք Եվրասիական տնտեսական միություն, իսկ սեպտեմբերի 4-ին ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից և մի ամբողջ շարք այլ հիմնարար սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից:
Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ lragir.am
17 Հուլիս, 2015
«Նաիրիտ»-ի արհմիության նախագահը բացատրում է, թե ինչու են նաիրիտցիները պահանջում բոլորի գումարները վճարել միասին: Կարդալ հոդվածը այստեղ
17 Հուլիս, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը, հանուն երկրի բարգավաճմանը և մեր ժողովրդի բարեկեցությանը:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
19.07 2015թ.