18 Դեկտեմբեր, 2015
Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան
2015 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցում էին եվրոպական երկրների շուրջ 120 արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասամբլեան հաստատեց արհմիությունների գործունեության հաշվետվությունը, քննարկեց...
30 Նոյեմբեր, 2015
ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը։
Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը /ВКП/ ներկայացնում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
...
27 Նոյեմբեր, 2015
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նոյեմբերի 24-25-ը Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (Public Service International) Հայաստանում անցկացրեց կլոր սեղան` «Աշխատանքային միգրացիա և արհմիությունների իրավունքները» թեմայով, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (European Public Service Unions) և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:...
19 Նոյեմբեր, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Նվիրվածությամբ շարունակելով ձեր աշխատանքը, կնպաստեք համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը` ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդուն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման ճանապարհին :
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյան
22.11.2015թ.
02 Նոյեմբեր, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2015թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ, կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի Արդյունաբերության աշխատողների և Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական ...
15 Հոկտեմբեր, 2015
ՀԱՄԿ-ի նախագահը մասնակցեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի աշխատանքներին
Հոկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց Երևանի Շենգավիթի վարչական տարածքի /նախագահ Ս.խլղաթյան/, Սպիտակի /նախագահ Զ.Կարապետյան/, Թալինի /նախագահ Ա.Վարդանյան/, Թումանյանի /նախագահ Լ.Կարապետյան/ տարածքների կրթության աշխատողների արհեստակցական միությունների նախագահների հաշվետվությունները:
Այնուհետև ՃՀՄ-ի իրավաբան Է.Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումները և փոփոխությունները:
Խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Ղարիբյանը:
Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, որը պատասխանեց ելույթներում բարձրացված հարցերին:
07 Հոկտեմբեր, 2015
Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր անդամ` Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների, Թեթև արդյունաբերության աշխատողների, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական ...