Երևան, 18.10.2019
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

29 Դեկտեմբեր, 2014

Հարցման կարգով  ՀԱՄԿ-ի գործկոմի 2014թ.  դեկտեմբերի 26-ի  արձանագրություն  N 10  որոշմամբ 

 

ՀԱՄԿ-ի   պատվո կրծքանշանով  պարգևատրվել է`

  Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, որի  արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է ճյուղային հանրապետական միության  հիմնադիր անդամ, երկարամյա ակտիվ գործունեությամբ մեծ ավանդ   ներդնելով  աշխատավորների սոցիալական ու իրավական շահերի պաշտպանության գործում :

 

ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`

  Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ, արհեստակցական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ, արհմիութենական բարեխիղճ, ակտիվ գործունեության համար,

Անահիտ Ղուկասյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Վալերի Խաչատրյանը - արհեստակցական կազմակերպության նախագահ

Ռոզա Վարդանյանը- արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Սիրանույշ Մնոյանը- արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ

Անահիտ Ռոստոմյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ

Ավագ Ռուշանյանը  -  արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ 

Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի արհեստակցական կազմակերպության նախագահ` արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.

Վանիկ  Սարգսյանը, Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության  <<Քանաքեռ կարի ֆաբրիկա>> ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.

Ասատուր Թոփալբաբյանը, ՀԱՄԿ-ի նախկին աշխատակից, ծննդյան 100-ամյակի կապակցությամբ :

23 Դեկտեմբեր, 2014

22 Դեկտեմբեր, 2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

Էներգետիկի օրվա կապակցությամբ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան  շնորհավորում է համակարգի աշխատողներին  մասնագիտական  տոնի՝   <<Էներգետիկի օրվա>> կապակցությամբ,  մաղթում արժանապատիվ աշխատանք  և բարեկեցիկ  կյանք:

    Ի  շնորհիվ  համակարգի աշխատողների շուրջօրյա  դժվարին ու պատասխանատու  աշխատանքի,  այսօր Հայաստանի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Այդ աշխատանքի, ինչպես նաև ոլորտում իրականացվող ճիշտ սոցիալական խնդիրների բարեփոխումների արդյունքն է, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը  շոշափելի է  բոլորիս  համար:

 

Լավագույն  մաղթանքներով՝                              Է. Թումասյան

 

22.12.2014 թ.

15 Դեկտեմբեր, 2014

04 Դեկտեմբեր, 2014

Նաիրիտցիների վերջնագիրը

     Այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ  աշխատողները հավաքվել էին ՀՀ  նախագահի նստավայրի մոտ՝  աշխատավարձի պարտքի մարման և աշխատանքից ազատման մասին ծանուցագրերի գործընթացի դադարեցման պահանջով: Ավելի վաղ  կառավարությունը նաիրիտցիներին խոստացել էր վճարել  նրանց աշխատավարձերի պարտքը,որը  կազմում  է...

06 Նոյեմբեր, 2014

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

   Նոյեմբերի 6-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուրադ Թումասյանի հանդիպումը Եվրոպական Միության բյուջետային աջակցության  ծրագրի փորձագետների թիմի ղեկավար Յանիս Սոֆիանոպոլուսի (Հունաստան), փորձագետներ՝ Սերգեյ Բալասանյանի, Ավենյու Քընսալթինգ Գրուպ Ընկերության բաժնետեր, տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն...

05 Նոյեմբեր, 2014

Ֆինանսական կազմակերպությունները և արհմիությունները

Ֆինանսական կազմակերպությունները և արհմիությունները

Նոյեմբերի 4-5 Բրյուսելում տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ Եվրոպական Ներդրումների Բանկի (EIB) օրինակով: Միջոցառման նպատակն էր արհմիության ներկայացուցիչներին ծանոթացնել ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ բողոքների տրման կարգին և մեխանիզմներին: Իտալիայի...