Երևան, 15.10.2019
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

25 Ապրիլ, 2019

ՀԱՄԿ-ը հարգեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԱՄԿ-ը հարգեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

 2019 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին:   ...

15 Ապրիլ, 2019

Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

  Ապրիլի 12-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի /ԱՀԿ/ խորհրդի նիստը: Օրակարգում մի շարք հարցերի հետ քննարկվեց <Տարածաշրջանի անկախ պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը ներկայիս մարտահրավերների համատեքստում> զեկույցը, որը ներկայացրեց Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան:
  Քննարկվող հարցի շրջանակում ելույթ ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: 

12 Ապրիլ, 2019

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձին դեպքերի մասին

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժինը բազմաթիվ հարցումներ և ահազանգեր է ստանում Հանրապետության տարբեր ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողներից գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ:  Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ գործատուի...

05 Ապրիլ, 2019

20 Մարտ, 2019

ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ մարտի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված սեմինար` «Աշխատանքի ոլորտի ապագան և արհմիությունների դերը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման հարցում» թեմայով:   Բացման խոսքում...

05 Մարտ, 2019

ՍԻՐԵԼԻ  ԿԱՆԱՅՔ

 

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց տոնի առթիվ:

 Մեր գեղեցիկ տոների շարքում առանձնահատուկ տեղ ունեն Մարտի 8-ն ու ապրիլի7-ը: Թեև երկու տոներն էլ նվիրված են կանանց, սակայն յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի, մեկը կանանց իրավունքների նվաճման՝ պաշտպանության օրն է, մյուսը՝ մայրության և գեղեցկության տոնը: Երկուսն էլ սիրով են նշվում:

 Տղամարդու և զավակի նվիրած մի փունջ ծաղիկն ու ժպիտը կնոջը մոռացնել են տալիս հոգսն ու բոլոր կարգի դժվարությունները: Այսպիսին է կնոջ սիրտը՝ ապակու պես փխրուն, ծաղկի պես նուրբ, օվկիանոսի պես անհատակ:

 Ընտանիքում տղամարդու սերն ու հոգատարությունը էլ ավելի է արժևորում կնոջը որպես մայր, օջախի սյուն, որպես պատվար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հանուն ընտանիքի հարատևման:

 Մեկ անգամ ևս շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն: Թող ձեր երջանկությունը չսահմանափակվի միայն տոնական մեկ օրով, այլ ձգվի կյանքի վայրկյաններով, րոպեներով ու ժամերով:

 

ՀԱՄԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

05 Մարտ, 2019

ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը

  2019թ. մարտի 5-ին ՀՀ ազգային ժողովի  հերթական նիստում չընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53,  ձեռնպահ` 3 պատգամավոր:
  Քվեարկությամբ նախագիծը չմտավ լիագումար նիստի օրակարգ: