17 Հուլիս, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը, հանուն երկրի բարգավաճմանը և մեր ժողովրդի բարեկեցությանը:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
19.07 2015թ.
03 Հուլիս, 2015
Տեղեկատվություն

Հուլիսի 1-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Ավստրիայի աշխատանքի ֆեդերալ պալատի ներկայացուցիչ Գեռնոտ Միտերի հետ:
Ողջունելով հյուրին պարոն Թումասյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի կառավարության, արհմիությունների և գործատուների միջև սոցիալական գործընկերության խորացման և զարգացման նպատակով ...
30 Հունիս, 2015
Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին

Ժողովրդավարությունը միջոց է իրականացնելու սոցիալական և իրավական պետությունում ամրագրված դրույթները:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ժողովրդի արդարացի պահանջը և խաղաղ ընդվզումը սոցիալական պայքարի նոր էջ բացեց:
Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ շարքային քաղաքացիները չեն ցանկանում ծախսած էներգիայի համար...
25 Հունիս, 2015
ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ հունիսի 24-ի արձանագրություն N 12 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է
Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպոցի կոլեկտիվը, մատաղ սերնդի գեղագիտական կրթության և հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների, արհմիութենական ակտիվ աշխատանքի և դպրոցի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: