Երևան, 22.11.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

07 Հոկտեմբեր, 2017

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:   Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:   Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ  օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների...

03 Հոկտեմբեր, 2017

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության համար ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`  Առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ  արհեստակցական կազմակերպության նախագահ Մարուսյա Խաչատրյանը:

ՀԱՄԿ-ի գործկոմ

N21/7 - 02.10.2017թ.

03 Հոկտեմբեր, 2017

Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն

Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն

Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը, որը կամփոփի վերջին տարիներին կոնֆեդերացիայի գործունեության արդյունքները, կգնահատի կատարված աշխատանքները և կնախանշի առաջիկա անելիքները: Այս առիթով «Իրատեսը» զրուցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ...

03 Հոկտեմբեր, 2017

Տարածաշրջանային հավաք ՀՀ արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միությունում

Տարածաշրջանային հավաք ՀՀ արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միությունում

  2017թ. հոկտեմբերի 2-3-ը Երևանի <Կոնգրես> հյուրանոցում անցկացվեց Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների և ՀՀ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համատեղ հավաքը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի,...

02 Հոկտեմբեր, 2017

23 Սեպտեմբեր, 2017

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 10-րդ ամառային դպրոցը

  2017 թ. սեպտեմբերի 18-20-ը Շվեդիայի Լիդինգյո քաղաքի Ռոննեբերգ կոնֆերանսների կենտրոնում Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի  միջոցներով կայացավ 10-րդ  ամառային դպրոցը՝ <Արդարացի աշխատավարձ–սոցիալական անհամապատասխանելիություն և վարձատրության անհամապատասխանելիություն> թեմայով:   Դպրոցի աշխատանքներին մասնակցում...

20 Սեպտեմբեր, 2017

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մեր արհմիութենական գործընկերների ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերի 15-16 Ծաղկաձորում կազմակերպվեց սեմինար` «Հանրային ոլորտում աշխատողների առջև ծառացած սոցիալական խնդիրների վերլուծությունը» թեմայով:   Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ...